12:14 Մասկերանո. Մենք գիտեինք, որ դժվար է լինելու | |
Իսպանիայի Սուպերգավաթի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումից
հետո խաղի վերաբերյալ իրենց գնահատականներն են տվել պաշտպան Խավիեր
Մասկերանոն ու դարպասապահ Վիկտոր Վալդեսը: Հիշեցնենք, որ մրցակցի հարկի տակ
խփած գոլի շնորհիվ կատալոնական ակումբը տիրեց Սուպերգավաթին: Մասկերանո -Մենք գիտեինք, որ դժվար է լինելու: «Ատլետիկոն»` թիմ է, որն ունի սեփական խաղաոճ: Ակնհայտ է, որ Դիեգո Սիմեոնեն մեծ աշխատանք է կատարել իր խաղացողների հետ: Վալդես -Մրցաշրջանի առաջին տիտղոսն արդեն մերն է: Շատ բարդ հանդիպում ստացվեց: Շնորհավորում եմ «Բարսելոնայի» բոլոր երկրպագուներին: Ուրախ եմ, որ մենք կրկին գոլ բաց չթողեցինք, արդեն երրորդ անգամ այս մրցաշրջանում: Հուսով եմ` կշարունակենք նույն ոգով: Ցավում եմ, որ չգրավեցինք մրցակցի դարպասը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 324 | |