Մադրիդի «Ռեալի» երկրպագուները թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին խնդրում են
մնալ «Արքայական» ակումբում, հաղորդում է իսպանական մամուլը:
Նրանցից
ոմանք ներկա են գտնվել մադրիդցիների հերթական մարզմանը, որի ավարտից հետո
հանդիպել են իսպանացի դարպասապահին: Նրանք վերջինիս խնդրել են, որ,
մասնավորապես, չտեղափոխվի «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ Կասիլյասը
վերջին ժամանակներս «Ռեալի» հիմնական դարպասապահի դերը զիջել է Դիեգո
Լոպեսին ու խոսակցություններ էին պտտվում, որ Իսպանիայի հավաքակականի
ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել կատալոնական ակումբում: Վերջինս,
իր հերթին, նոր դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ այս մրցաշրջանի
ավարտից հետո թիմից հեռանալու է Վիկտոր Վալդեսը:
|