11:02 Մարտինո. Այս տիտղոսը պատկանում է Վիլանովային ու ֆուտբոլիստներին | |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հետխաղյա մամուլի
ասուլիսում հայտարարել է, որ ուրախ է թիմի`իր գլխավորությամբ առաջին
տիտղոսը նվաճելու փաստից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: -Ես երջանիկ եմ, բայց այս հաղթանակը նախորդ մրցաշրջանի աշխատանքի արդյունքն է: Այս տիտղոսը պատկանում է Տիտո Վիլանովային, ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին,- ասել է Տատան: Ինչ վերաբերում է հարձակվողներ Լիոնել Մեսսիին ու Նեյմարին, ապա մասնագետն ավելացրել է. «Կարծում եմ` Նեյմարը լավ հանդիպում անցկացրեց: Ես նրա խաղում հոգնածության նշաններ չեմ տեսնում: Մեսսին նույնպես լավ խաղ ցուցադրեց»: Հիշեցնենք` Իսպանիայի Սուպերգավաթի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջին մրցավեճի` 1-1 արդյունքից հետո երեկ տեղի ունեցավ պատասխան հանդիպումը: Այն նույնպես ավարտվեց ոչ-ոքի` 0-0, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ կատալոնական ակումբը նվաճեց այս մրցաշրջանի իր առաջին տիտղոսը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 388 | |