16:21 «Բարսելոնան» կարող է ձեռք բերել Ֆրեդին | |
«Բարսելոնան» մոտ ժամանակներս կարող է ձեռք բերել «Ֆլումինենսեի» հարձակվող Ֆրեդին, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Չնայած նրան, որ նախատես հայտարարվել էր`կատալոնական ակումբն ամռանն այլևս նոր ձեռքբերումներ չի ունենալու, այդուհանդերձ, քննարկվում է հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակը: Թեկնածուների թվում, բացի Ֆրեդից, նշվում են նաև «Անժիի» հարձակվող Սամուել էտո’О-ի, ինչպես նաև «Չելսիում» հանդես եկող երկու իսպանացիների`Խուան Մատայի ու Ֆերնանդո Տորրեսի անունները: Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի վերջին խաղարկության լավագույն ռմբարկու: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 435 | |