11:22 «Բարսելոնան» ամռանն այլևս նոր գնումներ չի ունենա | |
Գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն տեղեկացրել է, որ «Բարսելոնան» մինչ
ամառային տրանսֆերային պատուհանի փակումն այլևս նոր ձեռքբերումներ չի
կատարի: -Մարտինոն վերջերս հայտնել է, որ ամռանը թիմում նոր համալրումներ չեն սպասվում,- տեղեկացնում է կատալոնական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսպանիայի չեմպիոնի տրանսֆերային գլխավոր նպատակներն են`կենտրոնական պաշտպաններ Դավիդ Լուիսն («Չելսի») ու Դանիել Ագգերը («Լիվերպուլ»): Այդպիսով, տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ակումբի միակ ձեռքբերումը Նեյմարն էր, ով «Սանտոսից» տեղափոխվել է 57 մլն. եվրոյի դիմաց: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 391 | | |