01:13 Մեսսին «Ատլետիկոյի» հետ խաղի հայտացուցակում է | |
Հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է «Բարսելոնայի» հայտացուցակում` Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպման համար: Ըստ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի խոսքերի` արգենտինացին այսօր հաջող մարզում է անցկացրել: Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել սուպերգավաթային առաջին մրցավեճում, ինչի պատճառով բաց թողեց Լա Լիգայի 2-րդ տուրի`«Մալագայի» հետ հանդիպումը: -Մեսսին իրեն լավ է զգում: Նա բոլորի հետ հավասար մասնակցել է մարզմանը: Լեոն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ առաջին րոպեներից, սակայն վերջնական որոշում կկայացնենք վաղը,- ասել է Տատան: Ընդգծենք, որ «Բարսելոնային» առաջիկա մրցավեճում վնասվածքի պատճառով չի կարող օգնել բրազիլացի պաշտպան Ադրիանոն: | |
Դիտումներ: 454 | |