Սիմեոնե. Ցանկանում եմ` Մեսսին ու Նեյմարը խաղան մեր դեմ - 27 Օգոստոսի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 27 » Սիմեոնե. Ցանկանում եմ` Մեսսին ու Նեյմարը խաղան մեր դեմ
19:29
Սիմեոնե. Ցանկանում եմ` Մեսսին ու Նեյմարը խաղան մեր դեմ
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի Սուպերգավաթի` «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ կցանկանար կատալոնացիների կազմում տեսնել հարձակվողներ Լիոնել Մեսսիին ու Նեյմարին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-Վստահ եմ, որ «Բարսելոնան» այս խաղում կցուցադրի իր լավագույն ֆուտբոլը: Տա Աստված, Մեսսին ու Նեյմարը մասնակցեն խաղին: «Բարսելոնան» գերազանցում է մեզ: Զարմանալի չի լինի, եթե նրանք առաջ անցնեն մեզնից գնդակին տիրելու առավելությամբ ու գոլային պահերի քանակով: Սակայն կա 90 րոպե` հաղթանակի համար պայքարելու, ինչի համար էլ լավագույն ձևով ենք պատրաստվել հանդիպմանը,- ասել է Սիմեոնեն:

Հիշեցնենք, որ սուպերգավաթային առաջին խաղում, որը կայացավ Մադրիդում, գրանցվեց ոչ-ոքի` 1-1 հաշիվը: Դավիդ Վիլյայի գոլին պատասխանեց Նեյմարը:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Արման1996