«Բարսելոնան» հրաժարվել է Պեդրոյին վաճառել «ՊՍԺ»-ին - 27 Օգոստոսի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 27 » «Բարսելոնան» հրաժարվել է Պեդրոյին վաճառել «ՊՍԺ»-ին
16:18
«Բարսելոնան» հրաժարվել է Պեդրոյին վաճառել «ՊՍԺ»-ին
«Բարսելոնան» մերժել է «ՊՍԺ»-ի` հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի համար արված առաջարկը:
Ինչպես հաղորդում է Radio Marca-ն, փարիզյան ակումբը մտադրություն է ունեցել ուժեղացնել իր հարձակման գիծը` Զլատան Իբրահիմովիչի ու Էդինսոն Կավանիի կողքին տեսնելով նաև Իսպանիայի չեմպիոնի 7 համարին:

Այդուհանդերձ, կատալոնական ակումբն ու իսպանացի ֆուտբոլիստն անմիջապես մերժել են փարիզցիների առաջարկը, չնայած նրան, որ, ի դեմս Ալեքսիս Սանչեսի, Նեյմարի ու Քրիստիան Տելյոյի, «Բարսելոնան» ունի այնպիսի ֆուտբոիլստներ, ովքեր հարձակման եզրում կարող են փոխարինել Պեդրոյին:

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն Ռոդրիգեսի տրանսֆերի համար առաջարկել էր 40 մլն. եվրո:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 181 | Ավելացրեց: Արման1996