15:39 Մալագա են մեկնել 19 ֆուտբոլիստ. Մեսսին չի մասնակցի «Մալագայի» դեմ հանդիպմանը | |
Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի առաջատար ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին թիմի հետ չի մեկնել Մալագա: Կայքի հավաստմամբ, Մեսսին դեռ չի ապաքինվել: Ազդրի ներմկանային հեմատոման տանջում է Մեսսիին և նա, ամենայն հավանականությամբ, կապաքինվի ավելի ուշ: Մալագայի դեմ հանդիպման ֆուտբոլիստների ցանկը` Դարպասապահներ` Պինտո, Վալդես Պաշտպաններ` Ադրիանո, Ալբա, Մասկերանո, Պիկե, Ալվես, Բարտրա Կիսապաշտպաններ` Սոնգ, Բուսկեթս, Ռոբերտո, Դոս Սանտոս, Չավի, Ինիեստա, Ֆաբրեգաս Հարձակվողներ` Տելյո, Պեդրո, Ալեքսիս, Նեյմար | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 481 | |