| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:01 Խերարդո Մարտինո. «Լա լիգայի առաջին տուրի արդյունքը արդարացրեց իմ սպասելիքները» |
Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է թիմի Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Լեվանտեի» նկատմամբ տարած ջաղջախիչ հաղթանակը:
«Մրցաշրջանի այսպիսի մեկնարկը արդարացրեց իմ բոլոր սպասելիքները: Հիմա մեզ պետք է շարունակել նույն հունով:
Որոշում կայացրեցի փոխարինել Մեսսիին, քանի որ սա երկար առաջնություն է և առջևում մեզ սպասում են դժվարին հանդիպումներ: Նա հասկանում է ինձ: Իհարկե եթե հանդիպումը դժվար լիներ, նույնիսկ վերջին հիմարը չէր փոխարինի Մեսսիին:
Ալվեսը խաղում էր նաև կենտրոնում, քանի որ մենք խնդրել էինք եզրային պաշտպաններին միշտ միանալ գրոհներին: Նրանք խաղում էին այնպիսի դիրքերում, որտեղ ավելի մեծ ազատ տարածք կար:
Նեյմարին պետք է ժամանակ հարմարվելու համար: Եթե մենք նրան միանգամից մեկնարկային կազմում հայտավորենք, այդ ամենը կարող է խանգարել իրեն և թիմին»,- ասել է Տատա Մարտինոն:
Աղբյուրը` Barca Stuff
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 536 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|