Հինգշաբթի, 25/04/24, 19:10
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


17:14
Շնորհավոր ծնունդդ, լեգենդար Անրի. Կենսագրություն
Այսօր լրանում է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերրի Անրիի 36-ամյակը:

Թիերրի Դանիել Անրի` ծնվել է 1977 թվականի օգոստոսի 17-ին Ֆրանսիայի Լեզ-Յուլիս քաղաքում (23 կմ հեռավորության վրա՝ Փարիզից), ունի անտիլյական արմատներ: Մայրը ցանկանում էր, որպեսզի Անրին բարձրագույն կրթություն ստանա, իսկ հայրը տեսնելով իր որդու տաղանդը՝ դեմ չէր, որպեսզի իր որդին դառնար ֆուտբոլիստ: Անրին ամուսնալուծված է, ունի մեկ աղջիկ: 

Անրին պայմանագրեր է կնքել այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Nike, Pepsi, Gillette, Reebok և Renault-ը:

Անրին իր պորֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է հարձակման և եզրային կիսապաշտպանի դիրքերում:
Նրա ակումբներն են եղել «Մոնակոն», «Յուվենտուսը», «Արսենալը», «Բարսելոնան» և հիմա նա ամերիկական «Նյու Յորք Ռեդ Բուլլս» ակումբի խաղացող է: 

«Մոնակո» 1992-1999


1990թ.-ին «Մոնակոյի» գործակալ Առնոլդ Կատալանոն հատուկ հրամանով եկել էր դիտելու Անրիի խաղը, այդ խաղն ավարտվեց 6-0 հաշվով՝ բոլոր 6 գոլերի հեղինակն էլ Անրին էր: Նրան շատ էր դուր եկել պատանի Անրիի խաղը և նրա խնդրանքով Անրին ընդունվեց էլիտար՝ «Կլերֆոնտեն» ակադեմիա: Ակադեմիայի տնօրենը սկբնական շրջանում չէր ցանկանում Անրիին ընդունել, քանի որ Անրիի գնահատականները դպրոցում բավականին ցածր էին, սակայն վերջի վերջո համաձայնվեց: Որոշ ժամանակ անց Անրին խաղում էր «Մոնակոյի» երկրորդ թիմում: 

1994թ.-ին «Մոնակոյի» նախկին մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ Անրին կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մոնակոյի» հետ: Ֆրանսիայի առաջնությունում 1994թ.-ին Անրին մասնակցել է 18 հանդիպման և խփել 3 գոլ: Վենգերը այդ ժամանակ Անրիին օգտագործում էր կիսապաշտպանության ձախ կողմում, որը իր արդյունքը տալիս էր: Անրին իր վարպետության և մեծ արագության շնորհիվ ձեռնունայն էր թողնում հակառակորդի ֆուտբոլիստներին:

Վենգերը փնտրեց և վերջի վերջո գտավ Անրիի իսկական տեղը խաղադաշտում, Անրին ըստ Վենգերի պետք է խաղար հարձակման գծում: 1996/97 թ.-ին Անրին կայուն խաղ է ցուցադրում՝ օգնելով իր թիմին հռչակվել Ֆրանսիայի չեմպիոն, իսկ ինքը՝ Անրին, ճանաչվում է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
 
Անրիի տաղանդը տեսնում է Մադրիդի «Ռեալը» և նրա հետ կնքում 6 տարվա պայմանագիր: Գործարքից հետո պարզվում է, որ գործարքը անօրինական է եղել և գործարքը չեղյալ է համարվում, իսկ  ՖԻՖԱ-ի որոշմամբ Անրին տուգանվում է 100 հազար շվեցարական ֆրանկով: 

Հաջորդ մրցաշրջանում «Մոնակոն» հանդես եկավ Չեմպիոնների լիգայում: Անրիի 7 գոլերի շնորհիվ «Մոնակոն» հասավ մինչև կիսաեզրափակիչ: Որից հետո հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական՝ մասնակցելու 1998թ.-ի Աշխարհի առաջնությանը և Անրին նվաճեց Աշխարհի գավաթը:

Ընդհանուր առմամբ Անրին «Մոնակոյում» անցկացրեց 105 հանդիպում, խփեց 20 գնդակ:

«Յուվենթուս» 1999

Անրիով հետաքրքրվում էին մի շարք եվրոպական գրանդ ակումբներ և առաջինը հաջողության հասավ իտալական «Յուվենթուսը»: Անրին հունվար ամսին 10.5 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Յուվենթուս»: 
Անրին 1 մրցաշրջան անցկացրեց «Ա Սերիայում»: «Յուվենթուսում» նա խաղում էր արպես առաջ քաշված կիսապաշտպան: Անրին «Յուվենթուսում» մասնակցեց 16 հանդիպման և դարձավ 3 գոլի հեղինակ: 
1999թ.-ին Անրին հանվեց տրանսֆերի և 10 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց իր նախկին մարզչի՝ Արսեն Վենգերի մոտ՝ «Արսենալ»: 

«Արսենալ» 1999-2007

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն իսկ ծանոթ էր Թիերրի Անրիի խաղաոճին և նրա խաղային դիրքը իսկույն ընտրեց հարձակման գիծը: Վենգերը իր խաղը սկսեց կառուցել հենց Անրիի շուրջ, քանի որ «Ռեալ» էր տեղափոխվել թիմի առաջատար Նիկոլա Անելկան: 
Անրին 8 խաղ անընդմեջ չէր կարողանում դառնալ գոլի հեղինակ, երկրպագուները սկսում էին ատել նրան, լրագրողները հանգիստ չէին թողնում նրան, ասելով, որ նա չի կարող հարմարվել ԱՊԼ-ի արագ խաղին: Անրին իր առաջին գնդակը խփեց «Սաութհեմպտոնին», դա սեպտեմբերի 18-ն էր: 

Առաջին մրցաշրջանը հաջող էր Անրիի համար, նա հիանալի արդյունք ունեցավ՝ դառնալով 26 գոլի հեղինակ: «Արսենալը» այդ մրցաշրջանում ԱՊԼ-ում գրավեց 2-րդ տեղը, զիջելով միայն «Ման. Յունայթեդին»: 

1999/2000թ.-ին «Արսենալը» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, սակայն 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց թուրքական «Գալաթասարային»: 

2000թ.-ին Անրին Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթեց ԵՎՐՈ-2000-ը և շատ լավ մարզավիճակում էր գտնվում և ամբողջովին պատրաստ էր 2000/01 մրցաշրջանին: Չնայած Անրին այս մրցաշրջանում այնքան էլ շատ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ չդարձավ, սակայն ճանաչվեց այդ մրցաշրջանի «Արսենալի» լավագույն ռմբարկու, ինչպես նաև ընդգրկվեց ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցուցակում: Այս մրցաշրջանում ևս Արսենալը արձավ ԱՊԼ-ի փոխչեմպիոն, կրկին զիջելով «Ման. Յունայթեդին»:
 
2001/02 թ.-ը շատ հաջող դասավորվեց Անրիի և «Արսենալի» համար: Նրանք «ոսկե դուբլ» ձևակերպեցին: «Արսենալը» դարձավ Անգլիայի չեմպիոն, ինչպս նաև Անգլիայի գավաթակիր, եզրափակչում 2-0 հաշվով «Չելսիին» հաղթելով: Անրին 32 գոլով դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու՝ ստանալով «Ոսկե խաղակոշիկը»: 
Անրին 2002թ.-ին հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական, շատերը կարծում էին, որ Ֆրանսիան նույն հաջողությունն է ունենալու, սակայն Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլից այնկողմ չկարողացավ գնալ: 

2002/03 թ.-ը ևս հաջող էր Անրիի համար: Անրին դարձավ 32 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: «Արսենալը» չկարողացավ պահպանել իր չեմպիոնությունը, սակայն նորից նվաճեց Անգլիայի գավաթը: Անրին ռմբարկույական պայքարում ընդհամենը 1 գոլով զիջեց «Ման. Յունայթեդի» հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին: Այնուամենայնիվ Անրին ճանաչվեց ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Իսկ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ նոմինացիայում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով լեգենդար Զինեդին Զիդանին: 

2003/04 մրցաշրջանում նրանք վերադարձրեցին ԱՊԼ-ի չեմպիոնական կոչումը: Անրին թիմի առաջատարներից մեկն էր, նրա հետ մեկտեղ խաղում էին անպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին՝ Ռոբերտ Պիրեսը, Պատրիկ Վիեյրան և Դենիս Բերգկեմպբը: Այդ մրցաշրջանում ԱՊԼ-ում «Արսենալը» ոչ մի պարտություն չկրեց: Անրին 39 գոլով միանձնյա դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու և կրկին նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»: Այդ տարի Անրին կրկին հավակնում էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ նոմինացիային, սակայն այս անգամ էլ զիջեց Ռոնալդինյոյին՝ կրկին գրավելով 2-րդ տեղը: 

2004թ.-ին Անրին Ֆրանսիայի հավաքականի հետ մասնակցեց ԵՎՐՈ-2004-ին, սակայն 1/4 եզրափակչում ֆրանսիացիները զիջեցին Հունաստանի հավաքականին: 

2004/05թ-ին «Արսենալը» ԱՊԼ-ում զբաղեցրեց 2-րդ տեղը, զիջելով Լոնդոնի «Չելսիին»: Սակայն «Արսենալը» հաղթեց Անգլիայի գավաթը, բայց Անրին չմասնակցեց եզրափակիչ հանդիպմանը՝ վնասվածքի պատճառով: 31 գոլով Անրին Ֆորլանի հետ կիսեց լավագույն ռմբարկուի աղյուսակը, սակայն Անրիին բաժին հասավ «Ոսկե խաղակոշիկը»: 
2005թ.-ին թիմը լքեց Պատրիկ Վիեյրան և «Արսենալի» ավագ նշանակվեց Թիերրի Անրին: 

Պլանները փոխվեց, հիմա Անրին բացի գոլ խփելուց նաև այլ առաջադրանքներ ուներ, նա պետք է ուշադրություն դարձներ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին և բոլոր հարցերին տար լուծում: Անրիի առաջ խնդիր էր դրված, երիտասարդներին նա պետք է այնպես ամեն ինչ բացատրեր, ցույց տար, սովորեցներ, որ 3 տարի անց նրանք դառնան թիմի հիմնական կազմի խաղացող: 

2005/06 թվականը բեղումնավոր էր Անրիի համար: 2005թ.-ի հոկտեմբերի 17-ին Անրին ՉԼ-ի շրջանակներում խաղում էր «Սպարտայի» դեմ և դարձավ դուբլի հեղինակ, որից հետո դարձավ «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն՝ իր հաշվին ունենալով 185 գոլ, առաջ անցնելով «Արսենալի» լեգենդ Իանա Ռայտայից:

 2006թ.-ի փետրվարի 1-ին Անրին գրավեց «Վեստ Հեմի» դարպասը և իր գոլերի թիվը ԱՊԼ-ում հասցրեց 151-ի, դառնալով «Արսենալի» լավագույն ռմբարկուն՝ ԱՊԼ-ում: Անրին դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու և 3-րդ անգամ անընդմեջ դարձավ ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ՖԻՖԱ-ի նոմինացիայով: 2006թ.-ին Անրին «Արսենալի» հետ հասավ ՉԼ-ի եզրափակիչ, սակայն 1:2 հաշվով պարտվեցին «Բարսելոնային», ավելացնենք, որ գոլային փախանցման հեղինակ է դառնում Անրին: Տուգանայինից Անրին փոխանցում կատարեց և Սոլ Քեմպբելը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ: Այնուհետև Սամուել Էտո՛Օ-ի և Բելլետիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց 10 հոգով մնացած «Արսենալին»: 

2006/07թ.-ը հաջող չդասավորվեց Անրիի համար: Անրին անընդհատ վնասվածքներ էր ունենում: Սակայն վնասվածքները գոլահարին չխանգարեցին լավ արդյունք ցուցադրել՝ 17 խաղում 10 գոլ: Անրին ուներ ծնկատակի ջլի, ոտնաթաթի վնասվածքներ: Նա շատ էր ցանկանում խաղալ և թիմի հետ մեկնեց «ՊՍՎ»-ի դեմ հանդիպման, դա ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի հանդիպում էր: 

Մի քանի րոպե հետո Անրին կաղում էր և Վենգերը ստիպված փոխարինեց նրան: Հաջորդ հանդիպմանը Անրին արդեն ձեռնափայտով էր կանգնում, անհամբերությամբ սպասում էր իր հարազատ թիմի հաղթանակին, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի և «Արսենալը» դուրս մնաց պայքարից: 

Մի քանի օրից Անրին բուժզննում անցավ և պարզվեց, որ այս մրցաշրջանը ավարտված է իր համար: Նա ուներ մի շարք վնասվածքներ՝ ծնկատակի ջլի վնասվածք, ոտնաթաթի, մեջքի և այլն: 

«Բարսելոնա» 2007-2010

2007թ.-ի հունիսի 25-ին Անրին 24 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: Անրին կնքեց 4-ամյա պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 6,8 մլն եվրո: 


Անրին իր առաջին գոլը «Բարսայի» կազմում խփեց սեպտեմբերի 19-ին՝ «Լիոնին», որում կատալոնացիները հաղթեցին 3:0 հաշվով: 10 օր անց Անրին դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Լևանտեյի» դեմ խաղում: Ռայկարդը Անրիին խաղացնում էր հարձակման եզրում, որը Անրիին այնքան էր հարմար չէր և չէր կարողանում նույն արդյունավետությունը ցուցադրել ինչ ԱՊԼ-ում: Այնուամենայնիվ  Անրին 2007/08 մրցաշրջանում 19 գոլով ճանաչվեց «Բարսայի» լավագույն ռմբարկու: Իսկ «Բարսան» այդ տարի Լա լիգայում 3-րդն էր:

2008/09թ.-ը ամենահաջողն էր ֆրանսիացու համար: Նա «Բարսայի» հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցանակները՝ Լա լիգան, ՉԼ-ն, Իսպանիայի գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: Այդ տարի Անրին «Բարսայի» կազմում դարձավ 26 գոլի հեղինակ:

2009/10թ.-ը հաջող չէր Անրիի համար: Անրին արդեն բավականին ծեր էր և փոքր-ինչ կորցրել էր իր արագությունը: Հիմնական կազմում տեղ գտնելու համար պայքարում էին երիտասարդ հարձակվողներ Բոյան Կրկիչն ու Պեդրոն: Պոդրոն իրեն շատ լավ դրսևորեց և խլեց լեգենդից հիմնական կազմում հանդես գալու հնարավորությունից: Այդ մրցաշրջանում Անրին դարձավ 4 գոլի հեղինակ:

Ժոան Լապորտան Անրիին հնարավորություն տվեց հեռանալ «Բարսայից»: 7,5 մլն ֆունտ առաջարկ եղավ «Վեստ Հեմից», սակայն Անրին մերժեց անգլիացիներին: Եվ Ժոան Լապորտայի թույլատվությամբ Անրին տեղափոխվեց «Նյու Յորք Ռեդ Բուլլս»: Որտեղ հանդես էր գալիս իր ընկեր՝ Ռաֆա Մարկեսը: 

Նյու Յորք Ռեդ Բուլլս 2010-ից մինչ հիմա

Անրին իր առաջին գոլը ամերիկացիների կազմում խփեց օգոստոսի 28-ին՝ «Սան-Խոսե Էրտկվեյս»-ի դեմ մրցավեճում, որտեղ Անրիի նոր թիմը հաղթեց 2:0 հաշվով: 

Վերադարձ «Արսենալ» 2012

2012թ.-ի հունվարի 6-ին «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց, որ Թիերրի Անրին վարձակալական հիմունքներով վերադառնում է: «Արսենալին» պետք էր հարձակվող, քանի որ Ժորվինյոն և Շամախը իրենց հավաքականների հետ պետք է մասնակցեին Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: Հունվարի 9-ին «Արսենալը» խաղում էր «Լիդսի» հետ, Անրին 68-րդ րոպեին փոխարինեց Մաուրան Շամախին և 10 րոպե անց դառնում է հաղթանակն գոլի հեղինակ: 

Ձեռքով խաղ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում 2009

2009թ.-ի նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում խաղում էր Իռլանդիայի հավաքականի դեմ: Հաշիվը մարտական ոչ-ոքի էր, ընթանում էր առաջին լրացուցիչ խաղակեսը, գնդակը Անրիի մոտ էր և Անրին ձեռքով գոլային փոխանցում կատարեց իր խաղընկեր Վիլիամ Գալլասին, վերջինս էլ խփեց իր թիմի հաղթական գնդակը: 

Այդ ամենից հետո իսկական խառնաշփոթ էր տիրում, Անրին ներողություն խնդրեց ձեռքով խաղի համար և առաջարկեց, որ խաղը վերախաղարկվի, ակայն մերժվեց: Իռլանդիայից ներողություն խնդրեց նաև Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլյա Սարկոզին: Իսկ Արսեն Վենգերի կարծիքով Անրին ներողություն խնդրելով ցույց է տվել, որ նա իսկական տղամարդ է:

Ձեռքով խաղի համար Անրին չպատժվեց և մի քանի հանդիպում անցկացրեց Մունդիալ-2010-ում: 

Անրիի թիմային հաջողությունները

«Մոնակո»- Ֆրանսիայի չեմպիոն 1997, Ֆրանսիայի գավաթակիր 1997
«Յուվենթուս»- Ինտերտոտոյի գավաթի հաղթող 1998
«Արսենալ»- Անգլիայի չեմպիոն 2002. 2004, Անգլիայի գավաթ 2002, 2003, 2005, Անգլիայի սուպերգավաթ 1999, 2002, 2005, ՉԼ-ի եզրափակչի մասնակից 2006
«Բարսելոնա»- Իսպանիայի չեմպիոն 2009, 2010, Իսպանիայի գավաթի հաղթող 2009, ՉԼ-ի հաղթող 2009, Իսպանիայի սուպերգավաթ 2009, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ 2009, Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2009
«Նյու Յորք Ռեդ Բուլլս»- MLS-ի հաղթող 2010
Ֆրանսիայի հավաքական- Աշխարհի չեմպիոն 1998, Եվրոպայի չեմպիոն 2000, Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող 2003, Աշխարհի փոխչեմպիոն 2006, Մ19 տարեկանների աշխարհի չեմպիոն 1996

Անձնական հաջողությունները

Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկու Աշխարհի առաջնությունում - 1998
ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականի մասնակից-2006
Ֆրանսիայի հավաքականի լավագուն ռմբարկու Աշխարհի առաջնությունում-2006
Եվրո-2000-ի խորհրդանշական հավաքականի մասնակից-2000
Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկու Եվրո-2000-ում -2000
Ֆրանսիացի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ-1997
Ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստ- 2000. 2003, 2004, 2005, 2006
«Ոսկե խաղակոշիկի» հաղթող- 2004, 2005
«Արծաթե խաղակոշիկի» հաղթող - 2002, 2006
ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու - 2002, 2004, 2005, 2006
ԱՊԼ-ի տարվա ֆուտբոլիստ - 2006
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ- 2003, 2006
Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ռմբարկու - 2003
Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ֆուտբոլիստ - 2003
«Արսենալի» պատմության մեջ լավագույն ռմբարկու
Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու
Տարվա լավագույն հարձակվող - 2006
Երկրորդ մրցանակ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ նոմինացիայում - 2003. 2004
ԱՊԼ-ի ամբողջ պատմության մեջ 3-րդ լավագույն ռմբարկու
Եվրոգավաթների պատմության մեջ 6-րդ ռմբարկու

Հ.Գ. Նյութը Ձեզ համար պատրաստեց Արթուր Գասպարյանը

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1037 | Ավելացրեց: Արթուր
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1