Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել երիտասարդ պաշտպան Մարկ Բարտրային: Կատալոնացիները ցանկանում են նրա հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2017թ.-ը, սակայն Բարտրան չի շտապում, քանի որ շատ հնարավոր է «Բարսան» գնի Դավիդ Լուիզին կամ Ագգերին և նա խաղաժամանակ չի ստանա:
Ավելացնենք, որ Բարտրայի պայմանագիրը ավարտվում է 2014թ.-ի ամռանը: Անցած մրցաշրջանում Բարտրան մասնակցել է 8 հանդիպման:
|