Ալվեշ. «Լուիզը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»» - 12 Օգոստոսի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 12 » Ալվեշ. «Լուիզը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»»
17:33
Ալվեշ. «Լուիզը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»»
Կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Դանի Ալվեշը նշել է, որ Դավիդ Լուիզը պատրաստ է «Չելսին» լքել «Բարսայի» համար:

«Ես երջանիկ կլինեմ, եթե Լուիզը տեղափոխվի «Բարսելոնա»: Ես միշտ էլ ցանկանում եմ, որ իմ ընկերները հնարավորության դեպքում տեղափոխվեն «Բարսա»: Բայց նա ոչ միայն իմ ընկերն է, այլ ցանկություն ունի տեղափոխվել մեզ մոտ: Նա պետք է խոսի Մոուրինյոյի հետ, այդ խոսակցությունը շատ դժվար կլինի: 

Լուիզը կուժեղացնի մեր պաշտպանությունը: Նրան գնելը դժվար կլինի, սակայն ոչ անհնարին»,-ասել է Ալվեշը:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Արթուր