«Բարսան» հրաժարվել է խաղալ Մալայզիայի դեմ - 10 Օգոստոսի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 10 » «Բարսան» հրաժարվել է խաղալ Մալայզիայի դեմ
00:30
«Բարսան» հրաժարվել է խաղալ Մալայզիայի դեմ
Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է մասնակցել Մալայզիայի դեմ հանդիպմանը խոտածածկի վատ որակի պատճառով:

«Բարսելոնան» այսօր մարզում է անցկացրել տեղի «Բուկիտ Ջալիլ» մարզադաշտում:

Այդ մարզումից անմիջապես հետո թիմի գլխավոր մարզիչ Ժերարդո Մարտինոն խաղի կազմակերպիչներին հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում հանդես գալ նման վատ որակ ունեցող խոտածածկի վրա:

Այժմ ակումբը սպասում է կազմակերպիչների պատասխանին:

Աղբյուրը` Marca.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 486 | Ավելացրեց: Մեսսի2014