Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ինիեստան, Մեսսին, Չավին և Պիկեն, Իսրայելի վարչապետ Բենջամին Նետանյահուի հետ միասին, այցելել են քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Երեխաներից շատերն իրականացրին իրենց երազանքը և մի քանի ժամով մոռացան հիվանդության մասին:
Ֆուտբոլիստները նկարվեցին, գնդակով խաղացին երեխաների հետ և տվեցին մարզաշապիկներ իրենց ստորագրություններով:
«Այս օրն իրենցն է: Ինչ հույսեր են նրանք ստացել այսօր»,-հայտարարել է Նետանյահուն:
|