Օսկար Գարսիա. «Տատա Մարտինոն արդեն մեծ աշխատանք է կատարել «Բարսայում»» - 3 Օգոստոսի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 3 » Օսկար Գարսիա. «Տատա Մարտինոն արդեն մեծ աշխատանք է կատարել «Բարսայում»»
16:01
Օսկար Գարսիա. «Տատա Մարտինոն արդեն մեծ աշխատանք է կատարել «Բարսայում»»
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Օսկար Գարսիան, ով հիմա մարզչական աշխատանքի է անցել «Բրայթոնում» կարծում է, որ «Բարսայի» կողմից ճիշտ ընտրություն էր թիմ հրավիրել Տատա Մարտինոյին:
«Ես գիտեմ, Տատայի բոլոր թիմերն էլ միշտ հոյակապ ֆուտբոլ են ցուցադրել, նրանք լավ են ղեկավարում գնդակը, ես տեղյակ եմ, որ Տատան շատ առաջարկներ է ստացել Իսպանական այլ ակումբներից, սակայն ընդունել է միայն «Բարսայինը», «Բարսան» նրան է ընտրել այն պատճառով, որ Տատան իր գործում լավագույնն է»

Գալիք մրցաշրջանի մասին Օսկար Գարսիան ասել է. ««Բարսելոնան» միշտ էլ լավ ֆուտբոլիստներ ունեցել է, իսկ հիմա նրանց միացել է նաև Նեյմարը, ով այս պահին աշխարհում լավագույններից մեկն է, «Բարսելոնայում» հավաքված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները և նրանք անպայման գավաթներ կնվաճեն»:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Վահե11