Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 3 » Ագգերը նախընտրելի տարբերակ է «Բարսայի» պաշտպանության համար
14:17
Ագգերը նախընտրելի տարբերակ է «Բարսայի» պաշտպանության համար
«Բարսելոնան» դեռևս շարունակում է կենտրոնական պաշտպանի փնտրտուքները: Mundo Deportivo-ի հավաստմամբ այժմ գլխավոր թեկնածուն համարվում է Դանիացի 28 ամյա պաշտպան Դանիել Ագգերը: Եթե «Բարսան» ձեռք բերի նրան, ապա դա կլինի ամառվա երկրորդ և վերջին տրանսֆերը:
Դանիել Ագգերի ձեռքբերումը «Բարսայի» համար կլինի ավելի մատչելի, քան Դավիդ Լուիսինը: Լուիսի համար «Բարսան» ստիպված կլինի վճարել մոտ 40 միլիոն եվրո գումար, իսկ Ագգերի համար ոչ ավելի քան 25 միլիոն: