14:25 Մեսսի. «Տիտոյի հիվանդությունն անցյալ մրցաշրջանի ծանր հարվածներից մեկն էր» | |
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հայտարարել է, որ անցյալ մրցաշրջանի ծանր հարվածներից մեկը եղել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հիվանդությունը: «Գալիք մրցաշրջանից լավ բաներ եմ սպասում: Չգիտեմ, օպտիմիստորեն եմ տրամարդվելու: Խոսելով ավարտված մրցաշրջանի մասին, ցավով եմ հիշում միայն Տիտոյի հիվանդության մասին: Դա ամեն ինչի վրա ազդեց և այդ պահին կարևոր չէր, թե որ տեղում էինք գտնվում Իսպանիայի առաջնության աղյուսակում»,-հայտարարել է Մեսսին: Աղբյուրը` Goal.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 356 | |