13:57 Լապորտա. «Ռոսսելը նյարդային է» | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ներկայիս նախագահ Սանդրո Ռոսսելին: «Ռոսսելն իրեն պահում է չհասունացած մարդու պես: Ցավոք, բայց նա չի գործում բաց, ինչպես բոլորը: Ելույթներից երևում է, որ նա նյարդային է և ունի ինչ-որ խնդիրներ: Խերարդո Մարտինոն լավ մարզիչ է և եթե Մեսսին գոհ է, ուրեմն առաջընթաց կլինի»,-հայտարարել է Լապորտան: Աղբյուրը` Goal.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 548 | |