23:10 Տիտոն հեռացավ. Թիմի նոր մարզիչը լինելու է ոչ «Բարսելոնայից» | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը հայտարարեց, որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չի շարունակի աշխատանքը թիմում: Մամլո ասուլիսը, որը տևեց ընդամենը մի քանի րոպե, ունեցավ ցավալի ավարտ: «Տիտո Վիլանովայի առողջական վիճակը չի թողնում նրան աշխատել 100 %-ով, ուստի նա հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից: Նոր մարզչին կներկայացնենք մեկ շաբաթ անց», - տեքստը կարդալուց հետո Ռոսսելն ու Սուբիսարետան լքեցին սրահը: Տեղեկությունների համաձայն, կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստված է եղել: Թիմի նոր մարզիչը լինելու է ոչ «Բարսելոնայից»: Գլխավոր մարզչի հեռանալուն անդրադարձել է նաև նրա որդին. «Տիտոն հեռանում է, որովհետև նա կենտրոնանում է իր կյանքի գլխավոր խաղի վրա», – թվիթերային իր միկրոբլոգում նշել է Վիլանովայի որդին: Նշենք, որ այս շաբաթ Լեհաստանում տեղի ունեցող ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 1108 | |