22:43 Մարկինյոսը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ | |
Այսօր պարզ դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» ձեռքից բաց թողեց ևս մեկ պաշտպանի: Բրազիլացի եզրային պաշտպան Մարկինյոսը 5-ամյա պայմանագիր է կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Կավանիին ձեռք բերելուց հետո ֆրանսիական թիմը իտալական «Ռոմայից» «խլեց» հեռանկարային ֆուտբոլիստին: 19-ամյա ֆուտբոլիստի համար Ֆրանսիայի գործող չեմպիոնները «Ռոմային» վճարեցին 35 մլն եվրո: Եվս 3 մլն եվրո «գայլերը» կստանան որպես պարգևավճար: Նշենք, որ վերջերս իսպանական ԶԼՄ-ները Մարկինյոսին «տեսնում էին» կատալոնական «Բարսելոնայի» մարզաշապիկով: Աղբյուրը` PSG.fr | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 495 | |