20:40 Վիլյայի «Բարսելոնայում» անցկացրած 7 լավագույն պահերը | |
Ինչպս գիտենք իսպանացի հարձակվողը 5.1 եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ»: Վիլյան «Բարսելոնայում» էր 2010թ.-ից և հասցրել էր դառնալ 48 գոլի հեղինակ: Ձեզ ենք ներկայացնում Դավիդ Վիլյայի լավագույն 7 պահերը «Բարսելոնայում»: 1. «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» 5-0 Վիլյան 3-րդ և 4-րդ գոլերի հեղինակն էր: 2. «Բարսելոնա»-«Ման. Յունայթեդ» 3-1 Դավիդ Վիլյան դառնում է 3-րդ գոլի հեղինակը և ամրապնդում իր թիմի հաղթանակը ՉԼ-ի եզրափակչում: 3. «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» 2-2 Ճիշտ է այս հանդիպման ընթացքում Վիլյան չի դառնում գոլի հեղինակ, սակայն հիանալի հանդիպում է անցկացնում: 4. «Բարսելոնա»-«Ռեալ Սոսյեդատ» 5-1 8 ամիս բացակայելուց հետո Դավիդ Վիլյան դառնում է գոլի հեղինակ, իսպանացու գոլը 5-րդն էր: 5. «Սևիլյա»-«Բարսելոնա» 2-3 «Բարսելոնան» 2-0 հաշվով պարտվում էր Սանչես Պիսխուանում և Վիլյայի և Ֆաբրեգասի շնորհիվ կարողանում են կամային հաղթանակ տանել անդալուզցիների նկատմամբ՝ 2-3: 6. «Բարսելոնա»-«Ալավես» 3-1 Այս խաղում Վիլյան դառնում է դուբլի հեղինակ, բայց սա չէ ամենակարևորը, այլ այն, որ այս հանդիպման ըթնացքում Վիլյան հատում էր կարիերայի ընթացքում 300 գոլի սահմանը: 7. «Բարսելոնա»-«Միլան» 4-0 Դավիդ Վիլյան դարձավ 3-րդ գոլի հեղինակը և «Բարսան» անցավ ՉԼ-ի հաջորդ փուլ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 920 | |