Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 8 » Պույոլ. ««Բավարիան» արժանիորեն հաղթեց մեզ»
12:25
Պույոլ. ««Բավարիան» արժանիորեն հաղթեց մեզ»
Կատալոնական «Բարսելոնայի» կենրոնական պաշտպան Կարլես Պույոլը իսպանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է, որ Մյունխենի «Բավարիան», որն այժմ գլխավորում է Պեպ Գվարդիոլան, արժանիորեն է հաղթել կատալոնական ակումբին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

«Իհարկե, «Բավարիան» արդարացիորեն հաղթեց այդ մրցավեճում, սակայն պետք է հաշվի առնենք, թե այդ այդ երկու խաղերում ինչ դրության մեջ էին թիմերը։ Չենք ցանկանում մեղադրել մրցավարներին, բայց առաջին խաղում նրանք իրենց դերն ունեցան:

Երբ առաջին մրցավեճում պարտվում ես 0:4 հաշվով, ապա պատասխան հանդիպմանը, գործնականում, հնարավոր չէ հաղթել դիմակայությունը»,-հայտարարել է թիմի ավագը:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Մեսսի2013