18:34 «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել կիսապաշտպան Տիագո Ալկանտարային | |
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել կիսապաշտպան Տիագո Ալկանտարային և նրա հորը` Մազինյոյին, ովքեր 10 օրվա ընթացքում պետք է կողմնորոշվեն ֆուտբոլիստի ապագայի հարցում: «Բարսելոնան» մինչև հուլիսի 15-ը մտադիր է վճռել կիսապաշտպանի տրանսֆերային հարցերը, որից հետո թիմն ամբողջական կազմով կնախապատրաստվի նոր մրցաշրջանի մեկնարկին: Նշենք, որ ֆուտբոլիստին ցանկանում է գնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 566 | |