00:44 Իսպանիան 10 գնդակ է ուղարկում Թաիթիի դարպասը (Տեսանյութ) | |
Խաղից առաջ բուքմեյքերական կենտրոններում չէին ընդունվում Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակով խաղադրույքներ: Նրանք նույնպես կանխագուշակել էին, որ «Կարմիր Ֆուրիան» կխփի 7-ից ավելի գնդակ: Առաջին իսկ րոպեներից հանդիպման հաշիվը բացեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը: Վերջինս դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց դառնալ պոկերի հեղինակ: Երկրորդ գոլը խփվեց 25 րոպե անց: Այս անգամ աչքի ընկավ Դավիդ Սիլվան: Դեղին քարտի արժանացավ Սանտի Կասորլան և այնպես զարմացավ, կարծես թե նա ֆուտբոլային աստված է, իսկ Թաիթիի ֆուտբոլիստները` ռամիկներ: Երրորդ գոլը խփեց Տորրեսը և կարծես թե Իսպանիայի հավաքականը սկսեց չխաղալ: Սակայն Թաիթիի հավաքականի ֆուտբոլիստների համար պատրաստված անակնկալը սպասում էր երկրորդ խաղակեսին: Մինչ խաղակեսի սկսվելը, Թաիթիի ֆուտբոլիստները Իսպանիայի հավաքականի պահեստայիններին նվիրեցին զարդեր: ![]() Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր, սակայն այս անգամ դել Բոսկեի սաները որոշել էին զվարճանալ: Գոլը գոլի ետևից և ... 11 մետրանոց: Նշանակետին մոտենում է Տորրեսը և ... դարպասապահի կողմից իրագործված հրաշքն ավելի է բարկացնում «Էլ Նինյոյին» և վերջինս դառնում է պոկերի հեղինակ: Հանդիպման վերջնակետը դնում է Դավիդ Սիլվան: Այսպիսով, Իսպանիայի ազգային հավաքականը հաղթում է 10 գնդակի առավելությամբ: Գոլերը` Ֆերնանդո Տորրես 5', 33', 58', 78', Դավիդ Սիլվա 31' 89', Դավիդ Վիլյա 39', 49', 64', Խուան Մատա 66' 1-0 Torres 2-0 Silva 3-0 Torres 4-0 Villa 5-0 Villa 6-0 Torres 7-0 Villa 8-0 Mata 9-0 Torres | |
Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 734 | |