11:54 Գվատեմալա - Արգենտինա. Լեո Մեսսին` հեթ-տրիկի և ռեկորդի հեղինակ (Տեսանյութ) | |
Գվատեմալայի հետ ընկերական մրցավեճում Արգենտինան ջաղջախիչ հաշվով հաղթանակ տոնեց: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լեոնել Մեսսին աչքի է ընկել հեթ-տրիկով՝ հավաքականի կազմում իր խփած գոլերի քանակը հասցնելով մինչև 35-ի։ ![]() Մեսսին մեկ գնդակ ավել է խփել, քան լեգենդար Դիեգո Մարադոնան: Նշենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի ռմբարկուն Բատիստուտան է, ով խփել է 56 գնդակ: Երկրորդ տեղում Հերնան Կրեսպոն է, ով նույնպես խփել է 35 գնդակ: Մեսսին կարող է շրջանցել բոլորին, քանի որ ռմբարկուական ցանկում նշված ֆուտբոլիստներն կամ ավարտել են կարիերան, կամ էլ հանդես չեն գալիս հավաքականում: Գոլերը` Մեսսի 15', 40' (11մ), 49', Ֆերնանդես 36' | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 859 | |