15:12 AFP. Ֆալկաոն և Վալդեսն այսօր բուժզննում կանցնեն Ֆրանսիայում | |
Marca-ի տեղեկացմամբ` «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն և կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն այսօր բուժզննում կանցնեն Ֆրանսիայում: Ֆուտբոլիստները երկուշաբթի օրը մեկնել են Ֆրանսիա, չնայած նրան, որ Վալդեսի գործակալը ժխտում է այդ փաստը: Կայքը նշում է, որ «Մոնակոն» Ֆալկաոյին գնելու համար տրամադրել է 60 մլն եվրո, իսկ Վալդեսին` 10 մլն: Հիշեցնենք, որ «Մոնակո» 70 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել են «Պորտուի» ֆուտբոլիստներ Ժոաո Մոուտինյոն և Խամես Ռոդրիգեսը: Նշենք, որ Ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբովլյովը թիմի համար պատրաստ է ծախսել մոտ 200 մլն եվրո: Աղբյուրը` Marca.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 613 | |