23:35 Դեռ 2011 թվականից «Բարսային» հայտնի է եղել Նեյմարի տեղափոխության մասին | |
2011 թվականի ապրիլի 5 Mundo Deportivo-ին տված հարցազրույցում Նեյմարն առաջին անգամ հայտարարեց «Բարսելոնա» տեղափոխվելու մասին իր ցանկությունը: 2011 թվականի հունիսի 29 «Սանթոսի» նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրա Ռիբեյրուն հայտարարեց այն հինգ ակումբների անունները, որոնք ցանկանում էին գնել Նեյմարին: Նշվածների մեջ «Բարսելոնան» առաջիններից մեկն էր: 2011 թվականի հուլիսի 8 «Բարսելոնան» առաջ է անցնում մյուս ակումբներից և հանդիպումներ է կազմակերպում «Սանթոսի» ղեկավարության հետ: 2011 թվականի օգոստոսի 9 Նեյմարը FIFA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց, որ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է և հենց այնտեղ է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: 2011 թվականի սեպտեմբերի 18 Նեյմարը բրազիլիայում բուժզննում է անցնում Մադրիդի «Ռեալի» բժիշկների հովանու ներքո: 2011 թվականի նոյեմբերի 10 Նեյմարը հերթական անգամ մերժում է Մադրիդի «Ռեալի» առաջարկը և կրճատում իր պայմանագրում նշված ժամկետը մինչ 2014 թվական: 2011 թվականի դեկտեմբերի 5 Նեյմարը հայտարարում է, որ աշխարհի ակումբային առաջնության հիմնական մրցակիցները լինելու են Ադրիանոն և Դանի Ալվեսը: 2011 թվականի դեկտեմբերի 19 «Բարսելոնայի» կողմից ջաղջախված «Սանթոսի» (0-4) հարձակվող Նեյմարը հայտարարեց, որ կատալոնական ակումբը սովորեցրեց նրանց խաղալ իրական ֆուտբոլ: 2011 թվականի դեկտեմբերի 21 Mundo Deportivo-ն հայտնեց, որ «Բարսելոնան» 10 մլն գումար է ներդրել Նեյմարին գնելու համար: 2012 թվականի հունվարի 10 Նեյմարը «Ոսկե գնդակի» շնորհման արարողության ժամանակ հանդիպում է Չավիի, Ինիեստայի, Մեսսիի և Գվարդիոլայի հետ: Արարողությունից հետո կողմերը ճաշել են: 2012 թվականի հունվարի 14 Նեյմարը թույլտվություն է ստանում «Սանթոսի» նախագահի կողմից`լքել ակումբը մինչ պայմանագրի ավարտը: 2012 թվականի հուլիսի 4 Mundo Deportivo-ի տեղեկացմամբ` «Բարսելոնան» հաջորդ տարվա ընթացքում կգնի Նեյմարին: 2012 թվականի սեպտեմբերի 5 Տիտո Վիլանովան համաձայնություն է տալիս Նեյմարին գնելու հարցում: 2012 թվականի հոկտեմբերի 10 Mundo Deportivo. Նեյմարի «Բարսելոնա» չտեղափոխվելու դեպքում «Սանթոսը» կատալոնական ակումբին կվճարի 80 մլն եվրո: 2013 թվականի մարտի 7 «Սանթոսի» մարզիչ. «Չգիտեմ երբ, բայց Նեյմարը վաղ թե ուշ հանդես կգա «Բարսելոնայում»» 2013 թվականի մարտի 15 Վերջին իրադարձություններից ապշած, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ահռելի գումար է առաջարկում «Սանթոսին», սակայն ապարդյուն: 2013 թվականի մայիսի 5 Հանդիպում են երկու կողմերի ղեկավարները: 2013 թվականի մայիսի 17 Տիտո Վիլանովան հաստատում է Նեյմարի տեղափոխությունը: 2013 թվականի մայիսի 23 Նեյմարի հայրը հայտարարում է Նեյմարի տեղափոխության մասին լուրը: 2013 թվականի մայիսի 25 Պաշտոնապես հաստատվում է Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխության ճշտությունը: Աղբյուրը` BarcaMania.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 597 | |