23:14 Տիտո Վիլանովա. «Նեյմարը ընտրեց սպորտը, այլ ոչ թե փողը» | |
Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչը մեկնաբանել է Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» և նշել, թե ինչու նա ընտրեց Կատալոնական ակումբը: «Ողջունում եմ «Բարսելոնայի» ղեկավարությանը այս ձեռքբերման համար: Շնորհավորում եմ Նեյմարին, ով ընտրեց մի թիմ, որտեղ նա մեծ ապագա ունի, այլ ոչ թե այնպիսի ակումբ, որտեղ նրան առաջարկում էին աստղաբաշղական գումարներ»: «Վստահ եմ, որ Բրազիլացին ավելի վստահ հանդես կգա Եվրոպայում և կոգնի թիմին: Նեյմարը հենց այն ֆուտբոլիստն է, ում հետ վաղուց էինք ցանկանում պայմանագիր կնքել: Բանակցությունները երեկ չեն սկսվել: Մենք արդեն բանակցում ենք «Սանտոսի» հետ շուրջ 2 ու կես տարի»: «Ակումբը հիանալի ձեռքբերում ունեցավ, ինչպես որ այն դա արեց 1 տարի առաջ, ձեռք բերելով Ժորդի Ալբային»,- ասել է Վիլանովան: ««Ռեալը» մեծ գումարներ էր առաջարկել «Սանտոսին» Նեյմարի համար, բայց ինքը՝ Նեյմարը, ընտրեց «Բարսելոնան»»: Իսպանական Marca-ի հավաստմամբ, Նեյմարը նոր ակումբում կստանա 7մլն. եվրո աշխատավարձ: Տրանսֆերի ընդհանուր արժեքը կազմել է 50մլն. եվրո: Աղբյուրը՝ AS | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 488 | |