23:16 «Բարսելոնայի» առաջին ձեռքբերումը. Նեյմար | |
Նեյմարի և «Բարսելոնայի» միջև կատարված
բանակցությունները նույնպես ավարտ ունեցան: Պարզից էլ պարզ էր, որ Նեյմարը
պետք է ընտրեր կատալոնական «Բարսելոնան»: Առաջինը Նեյմարն է Twitter-յան միկրոբլոգում հայտնել իր ապագա ակումբի անունը: ![]() «Բարսելոնան» և «Սանտոսը» համաձայնության են եկել Նեյմար դա Սիլվա Ժունիորի տրանսֆերի հարցում: Երիտասարդ հարձակվողը 5-ամյա պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ: ![]() Բրազիլական O'Globo-ն հաղորդում է, որ թիմը Նեյմարի ամբողջական տրանսֆերը գնելու համար 35 մլն եվրո է վճարելու, որոնք բաժանվելու են 3 կողմերի միջև: Այդ գումարի 55% - ը ստանալու է Սանտոսը, DIS ընկերությանը բաժին է հասնելու գումարի 40% - ը, իսկ Teisa - ին` մնացած 5% - ը: Հենց այդ 3 հաստատություններին էին պատկանում Նեյմարի տրանսֆերային իրավունքները, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո: Նեյմարը կժամանի Բարսելոնա ու կստորագրի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ հունիսի 3-ին կամ 4-ին: Mundo Deportivo Sport.es AS Marca ESPN La Gazetta dello Sport OGlobo Ole | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 944 | |