21:41 Ալեքսիս. «Հաջորդ մրցաշրջանում կքաղեմ աշխատանքիս արդյունքները» | |
Կատալոնական ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ուրբաթ երեկոյան մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ չի պատրաստվում լքել «Բարսելոնան»: «Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ ես մնամ թիմում: Ուրախ եմ և ամեն ինչ կանեմ նրանց հույսերն արդարացնելու համար: «Բարսելոնայի» հիմնական խաղացող լինելը խաղ ու պար չէ:Մրցակցություն նույնպես կա. Վիլյան, Տելյոն և Պեդրոն հրաշալի հարձակվողներ են: Ես երբեք չեմ հանձնվում և աշխատում եմ մինչև վերջ: Հաջորդ մրցաշրջանում կքաղեմ աշխատանքիս արդյունքները»,-եզրափակել է Ալեքսիսը: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 457 | |