14:31 Mundo Deportivo. «Բարսելոնայի» շանսերը մեծ են Նեյմարի և Տեր Ստեգենի գնելու հարցում | |
Ըստ Mundo Deportivo-ի` Կատալոնական «Բարսելոնայի» շանսերը մեծ են Նեյմարի և
Տեր Ստեգենի գնելու հարցում: Կա փաստաթուղթ, որ բրազիլական «Սանթոսը»
կատալոնական «Բարսելոնային» 40 մլն եվրո տուգանք կվճարի, եթե Նեյմարը այլ
ակումբ տեղափոխվի: Այժմ Նեյմարին գնելու համար պայքարում են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»: Անձամբ Նեյմարը ցանկանում է իր կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Դարպասապահի հարձում «Բարսան» կարող է հույսը դնել գերմանացի ֆուտբոլիստ Անդրե Տեր Ստեգենի վրա, ով օրերս հրաժարվել է բանակցություններ վարել «Ինտերի» ու «Արսենալի» ներկայացուցիչների հետ: Դարպասապահին հետաքրքրում է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը: Կատալոնական «Բարսելոնան» սպասում է Վիլանովայի պատասխանին, ով այժմ գտնվում է Նյու Յորքում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 700 | |