Կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսը 7-րդ անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում:
Այժմ Իսպանիայի առաջնությունում հանդես եկող ոչ մի ֆուտբոլիստ չի կարող պարծենալ այսպիսի ցուցանիշով: Այդպիսի ցուցանիշ է գրանցել միայն Մադրիդի «Ռեալի» էքս-ֆուտբոլիստ Ռասո Գենտոն:
Առաջին անգամ Չավին թիմի հետ Իսպանիայի առաջնության չեմպիոն դարձավ հեռավոր 1999 թվականին: