| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:10 Մեսսին հավասարվել է Մարադոնային |
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայում խփած գոլերի քանակով հավասարվել է Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Արմանդո Մարադոնային: Երկու ֆուտբոլիստների հաշվին էլ գրանցված է 345-ական գնդակ:
Ավելացնենք, որ Մեսսին կատալոնական կազմում հաջողության է հասել 313 անգամ, իսկ հավաքականի մարզաշապիկով` 32:
Մարադոնան, իր հերթին, ակումբային մակարդակով աչքի է ընկել 311 անգամ ու ևս 34 գնդակ էլ հեղինակել է «ալբիսելեստեի» կազմում:
345 գնդակ խփելու համար «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրից պահանջվել է 223 հանդիպում քիչ, քան Մարադոնային (Լիոնելը այս նվաճմանը հասել է 457 խաղում, Դիեգոն` 680):
Աղբյուրը` AllSport
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1505 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|