00:24 Չավին և Վալդեսը` ռեկորդակիրներ | |
Ինչպես հաղորդում է Infostrada-ն, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» - «Բարսելոնա» խաղում կատալոնական «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ դուրս եկած դարպասապահ Վիկտոր Վալդեսը և կիսապաշտպան Չավի Հերնանդեսը մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերում մասնակցության թվով զբաղեցրեցին առաջին հորիզոնականը: Կատալոնական թիմի ֆուտբոլիստների համար այսօրվա խաղը թվով 14-րդն էր: Նշենք, որ նույնքան անգամ մրցաշարի կիսաեզրափակչում հանդես է եկել նաև հոլանդացի դարպասապահ Էդվին Վան դեր Սարը: Աղբյուրը` Infostrada | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 812 | |