23:36 Ֆելիպե Սանտանա. «Լևանդովսկին համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին» | |
Բրազիլացի պաշտպան Ֆելիպե Սանտանան գովել է իր թիմի լեհ հարձակվող Լևանդովսկուն, ով երեկ երեկոյան Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում պոկերի հեղինակ դարձավ: Սանտանան հույս է հայտել, որ «Բարսելոնան» կկարողանա նույնիսկ շրջանցել «Բավարիային»: «Լևանդովսկին համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին: Նա բարձրահասակ է, արագավազ և ունի հիանալի տեխնիկա: Ճիշտ է, նա նոր Ռոնալդու չէ, սակայն նա համարվում է Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը: Նա ամեն ինչ շատ ճիշտ արեց: Նրա շնորհիվ մենք մեկ ոտքով արդեն «Ուեմբլի»-ում ենք: Չենք շտապում և երկինք չենք բարձրանում, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ հակառակորդն ունի Կակա, Կրիշտիանու Ռոնալդու և Կասիլյաս»,-եզրափակել է Սանտանան: Աղբյուրը` Sport.es | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 723 | |