Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 21 » Շվայնշտայգերը կխաղա «Բարսելոնայի» դեմ
21:43
Շվայնշտայգերը կխաղա «Բարսելոնայի» դեմ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Հանովերի» հետ հանդիպումը, կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը:

Ավելի վաղ մտավախության կար, որ կիսապաշտպանը չի հասցնի արագ վերականգնվել, սակայն ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Շվայնշայգերն արդեն մարզվում է ընդհանուր խմբում և պատրաստվում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին:

Աղբյուրը` SportArmenia
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Մեսսի2013