00:20 Ինիեստան անցկացրած խաղերի քանակով հավասարվեց Ռեքսաչին | |
«Լևանտեի» դեմ խաղում կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան պաշտոնապես անցկացրեց իր 447-րդ հանդիպումը: Այդ ցուցանիշով դոն Անդրեսը հավասարվեց թիմի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Ռեքսաչին, ով թվով հինգերրորդն է անցկացրած խաղերի քանակի ցուցակում: Կատալոնական «Բարսելոնայի» «ուղեղը» թիմի կազմում հանդես է եկել իսպանիայի առաջնության (296 խաղ), Չեմպիոնների լիգայի (87), Ուեֆա-ի գավաթի (3), Կոպա դել Ռեյի (46), իսպանիայի սուպերգավաթի (8), Եվրոպայի սուպերգավաթի (2) և աշխարհի ակումբային առաջնության (5) խաղերին: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 998 | |