14:26 Մասկերանոն և Պույոլը բաց կթողնեն «Բավարիայի» դեմ հանդիպումները | |
Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Խորդի Ռոուրան հայտարարել է, որ Մասկերանոն և Պույոլը կարող է բաց կթողնեն «Բավարիայի» դեմ հանդիպումները: «Կառլես Պույոլը չի խաղալու Մյունխենում և մենք դեռ չգիտենք, թե արդյոք նա պատրաստ կլինի մասնակցել 2 - րդ խաղին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կվերականգնվի Պույոլը: Մասկերանոյի հարցն այլ է: Նա շատ լավ է ապաքինվում, բայց մենք դեռ չենք կարող հաստատ ասել, որ նա կմասնակցի պատասխան հանդիպմանը»,-ասել է Ռոուրան: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 460 | |