21:46 Գվարդիոլայի նախկին և ապագա թիմերի հանդիպումը | |
Չեմպիոնների լիգայի 2012/13 մրաշրջանի խաղարկության կիսաեզրափակիչը գրավիչ պայքար է խոստանում իսպանական Բարսելոնայի և գերմանական Բավարիայի միջև: Առաջին հանդիպումն ապրիլի 23-ին կկայանա Ալիանց Արենայում, իսկ պատասխան խաղում թիմերը կմրցեն մայիսի մեկին` Նոու Կամպում: Առաջին հանդիպումը տեղին քարտերի պատճառով բաց կթողնի Մանջուկիչը, իսկ Բարսելոնային չի կարողանա օգնել Ադրիանոն, որը ՊՍԺ-ի դեմ խաղում ոչ միայն դեղին քարտ էր ստացել, այլ նաև վնասվածք: Վնասվածքները Բավարիայի կազմում կարող են խանգարել Տոնի Կրոսին և Բադշտուբերին, իսկ Վիլանովայի թիմում վնասվածքներ ունեն Պույոլն ու Մասկերանոն: Չեմպիոնների լիգայի շրջանակներում այս թիմերը հանդիպել են միայն 2009 թվականին: Քառորդ եզրափակիչ առաջին խաղում Գվարդիոլայի սաները գործնականում վճռեցին դիմակայության ելքը` հաղթելով 4-0 հաշվով: Երկու գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկական անգամ աչքի ընկան Թիերի Անրիոն ու Սամուել Էտո'օ-ն, իսկ պատասխան խաղում գրանցվեց 1-1 հաշիվը: Թիմերը հանդիպել են նաև 1996 թվականին, Ուեֆա-ի գավաթի խաղարկությունում: Մյունխենում կայացած կիսաեզրափակիչ առաջին խաղում գրանցվեց 2-2 հաշիվը, սակայն Նոու Կամպում կայացած պատասխան խաղում գերմանացիները հաղթեցին 1-2 հաշվով, իսկ հետագայում դարձան մրցաշարի հաղթողը: Նյութը պատրաստեց` TotalFootball.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 783 | |