| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:57 Ռոուրա. «Մարզչական շտաբը ուրախ և հպարտ է» |
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ պատասխան հանդիպումից հետո (1:1) ասել է հետևյալը:
«Մարզչական շտաբը ուրախ և հպարտ է: Այսօրվա հանդիպումը շատ ծանր ստացվեց: Մենք խաղում էինք հիանալի թիմի հետ: Մեր թիմում բացակայում էին մի շարք ֆուտբոլիստներ, բայց մենք անհրաժեշտ մակարդակ ցույց տվեցինք ու հասանք մեր նպատակին: Մենք նախապես պայմանավորվել էինք Լիոնել Մեսսիի հետ, որ անհրաժեշտության դեպքում խաղադաշտ դուրս գա: Նա շատ կարևոր խաղացող է, և նրա ներկայությունը աշխուժացրեց մեր խաղը»,- Ռոուրայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Աղբյուրը`TotalFootball.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 566 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|