16:53 Վան Դեր Վիլ. «Առանց Մեսսիի «Բարսելոնան» այլ թիմ էր» | |
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հոլանդացի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը հայտարարել է, որ իր թիմն արժանի խաղ ցուցադրեց կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ: «Մենք հպարտանում ենք մեզնով: Հրաշալի աշխատանք կատարեցինք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ դիմակայությունում: Երկու անգամ ոչ-ոքի խաղացինք «Բարսելոնայի» հետ և մենք հպարտ ենք դրանում: Մարզիչը մեծ քանակությամբ տակտիկական խնդիրներ էր առաջադրել: Մենք գիտեինք, որ «Բարսային» չպետք է աչքաթող անել և թողնել, որպեսզի նրանք խաղան իրենց ֆուտբոլը: Անհրաժեշտ էր ճնշում գործադրել և փորձել տիրել նախաձեռնությանը: Կարծում եմ, որ առանց Մեսսիի «Բարսելոնան» այլ թիմ էր: Մի փոքր հիասթափված ենք, սակայն պետք է հպարտ լինենք այստեղ հասնելու համար»,-ասել է երիտասարդ պաշտպանը: Աղբյուրը` UEFA.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 491 | |