22:22 Ինիեստա. ««ՊՍԺ»-ի դեմ հանդիպումը հավասարազոր է եզրափակչում խաղալուն» | |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ հանդիպումից առաջ մամլո-ասուլիսի ժամանակ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին։ «Հիանալի ենք զգում, խաղում ենք ուժեղ մրցակցի հետ. հաղթանակի գինը կիսաեզրափակիչն է։ Մենք խոսում ենք բավական կայացած և տաղանդավոր թիմի մասին, պետք է դա հաշվի առնենք: Տանը մեզ կօժանդակեն երկրպագուները, իսկ Ֆրանսիայում ձեռք բերած հաշիվն այնքան էլ վատը չէ, սակայն ամեն դեպքում հարկավոր է կատարյալ հանդիպում անցկացնել՝ առաջ անցնելու համար։ Ցավոք, թիմն ունի կորուստներ, ինչի պատճառով ավելի թույլ ենք, սակայն վաղը խաղալու ենք այնպես, կարծես դա եզրափակիչ լինի։ Մեզ շատ լուրջ հանդիպում է սպասվում։ Երբ լավ ենք խաղում մրցակցի հնարավորությունները կտրուկ նվազում են»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Աղբյուրը` UEFA.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 432 | |