15:57 «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են գնել Հենրիխ Մխիթարյանին | |
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսի» և «Մանչեսթեր Սիթի» ակումբները, գրում է The Mirror-ը: Բրիտանան թերթը գրում է, որ երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ Մխիթարյանը նշեց, որ արդեն առաջիկա ամռանն ամեն ինչ կանի ակումբից հեռանալու համար, արագանքել են բրիտանական այս երկու ակումբները: Մխիթարյանին ուշադրությամբ հետևում է «Սթեմֆորդ Բրիջն» ու Ռոբերտո Մանչինին: Մի այլ լրատվական կայքից էլ հայտնի դարձավ, որ Կատալոնական ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի 2 գլխավոր նպատակներն են բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարն ու դոնեցկյան «հրաշքը»` Հենոն։ Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է 25 մլն եվրո առաջարկել Մխիթարյանի տեղափոխության դիմաց։ Նշվում է, որ Նեյմարն ու Մխիթարյանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի կազմում կփոխարինեն Դավիդ Վիլյային ու Ալեքսիս Սանչեսին։ Աղբյուրը` Mirror.co.uk | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1280 | |