14:33 Վիլյա. «Ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել» | |
Իսպանիայի առաջնության շրջանակներում
կայացած «Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո» հանդիպումից հետո թիմի հարձակվող
Դավիդ Վիլյան կիսվել է իր տպավորություններով: «Ցանկանում եմ օգնել թիմին իմ գոլերով: Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել Մեսսիին աչքի ընկնել: Ուրախ եմ, որ թիմը հաղթեց և ես ունեցա իմ ներդրումը: Մենք հոգնածություն էինք զգում Միլանի դեմ խաղից հետո և այսօր դա էլ ավելի նկատելի էր: Լինում են ժամանակներ, երբ թիմն անկում է ապրում, սակայն դա մեզ մոտ երկար չտևեց»,-եզրափակել է Վիլյան: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 559 | |