14:27 Պեպն ու Զլատանը կարող են հանդիպել | |
Վերջերս լուրեր էին տարածվել, որ ֆրանսիական «ՊՍԺ»-ն ցանկանում է ազատվել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից` հանուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Ուեյն Ռունիի: Անգլիական ակումբն էլ, իր հերթին, կարող է հրաժարվել Ռունիից` հանուն լեհ ֆուտբոլիստ Լևանդովսկու: Իտալական Կալցիոմերցատոն նշում է, որ Իբրան իր վերջին մամլո ասուլիսներից մեկում նշել էր, որ դեմ չէր լինի հանդես գալ այնպիսի ակումբում, ինչպիսին գերմանական «Բավարիան» է: Եթե երկու կողմերի ցանկություններն իրականան, ապա Պեպ-Զլատան հանդիպումը անխուսափելի կլինի: Աղբյուրը` CalcioMercato.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 471 | |