10:53 Ռոուրա. «Գոհ եմ ֆուտբոլիստներ խաղից» | |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրայի գլխավորությամբ՝ կատալոնացիները, ովքեր այնքան էլ վստահ խաղ չեն ցուցադրում վերջին ժամանակնրում, կարողացան առավելության հասնել «Դեպորտիվոյի» նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։ «Կարծում եմ, որ մեր թիմը շատ լավ խաղաց։ Պաշտպանությունում նույնպես հստակ էինք գործում, և մրցակիցը վտանգավոր պահեր չկարողացավ ստեղծել։ Մեզ համար շատ կարևոր էր գնդակ բաց չթողնել»,- ասել է Ռոուրան։ «Ես արդեն ասել եմ, որ մենք գոհ ենք Ֆաբրեգասի ցուցադրած խաղից։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով ընթացիկ մրցաշրջանում անց է կացրել բազմաթիվ լավ հանդիպումներ։ Նշենք, որ երեկ Ֆաբրեգասն արժանացել էր երկրպագուների սուլոցներին։ Աղբյուրը՝ FCBarcelona.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 458 | |