Ուրբաթ, 26/04/24, 01:53
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 4
Հյուրեր` 4
Գրանցվածներ` 0


13:22
Ինիեստա. «Բարսելոնան» ինձ համար ամեն ինչ է

AllSport-ը ներկայացնում է Անդրես Ինյեստայի` El Mundo-ին տված հարցազրույցն ամբողջությամբ թարգմանաբար:

-Ասում են, որ Մեսսին գոլեր է խփում, բայց Ինյեստան է «Բարսելոնան» «Բարսելոնա» դարձնում: Դուք համաձա՞յն եք:

-Կարծում եմ, որ թիմը հանճարեղ կարելի է համարել այն դեպքում, երբ թիմի բոլոր անդամները իրենց հնարավորությունների առավելագույն սահմանում են աշխատում: «Բարսան» ուժեղ է` Լեոյին թիմում ունենալով ու հակառակը: Ֆուտբոլը անհատական մարզաձև չէ, այն թիմային խաղ է: Ես լավ եմ խաղում, երբ Մեսսին հետս է, նա էլ լավ խաղ է ցույց տալիս, երբ ես եմ դաշտում:

-Մեսսին ասել է, որ դուք ևս լիովին արժանի էիք «Ոսկե գնդակին»…

-Դե…(ծիծաղում է): Հաճելի է լսել դա Մեսսիից, ում բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ: Չնայած այն բանին, որ նույն հարթակին էինք կանգնել, ես մեկ վայրկյան անգամ նրա մասին որպես մրցակից չեմ մտածել: Նա նախկինի պես իմ թիմակիցն է: Ես ուրախ էի, որ մրցանակը նրան բաժին հասավ:

-Անցյալ տարի դարձաք Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը, իսկ 2011/12 մրցաշրջանում' լավագույնն էիք ՈՒԵՖԱ-ի ցուցակում: Այդ երկուսից ո՞ր պահն ամենաշատը մնաց ձեր հիշողության մեջ:

-Երևի Եվրո 2012-ինը, քանի որ մրցաշարը շատկարևոր էր թիմի համար: Որևէ թիմ դեռ մեր գրանցած հաջողությանը չի հասել: Ինձ համար սակայն ավելի արժեքավոր է խաղից հաճույք ստանալը, ամեն օր ավելի կատարելագործվելն ու երջանիկ զգալը:

-2012-ը հեշտ տարի չէր ձեզ համար: Պեպ Գվարդիոլան հեռացավ, Էիկ Աբիդալը լուրջ խնդիրներ ունեցավ առողջության հետ կապված և վերջապես Տիտո Վիլանովայի առողջության վատացումը: Այս ամենն ի՞նչպես ազդեց թիմի վրա:

-Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հեռանալուն, նման բաներ պատահում են: Ակումբի հետ նրանք համաձայնության եկան, ինչը նորմալ երևույթ է բոլոր թիմերում: Մյուսների խնդիրների հետ բարդ էր համակերպվել: Նման իրավիճակներն ապրելը շատ բարդ է հատկապես նրանց ու իրենց ընտանիքների համար: Աշխատում էինք նրանց հետ լինել, աջակցել, որ արագ ապաքինվեն ու թիմ վերադառնան:

-Կարո՞ղ եք ձեզ այլ թիմի մարզաշապիկով պատկերացնել:

-Միշտ ասել եմ, որ երազում եմ կարիերաս այն ակումբում ավարտել, որտեղ դեռ 12 տարեկանից եմ գտնվում, ակումբում, որն ամեն ինչ է ինձ համար: Ակնհայտ է, որ այլ ակումբի մասին չեմ մտածում, չէ որ հնարավորություններիս սահմանում լավագույն տեղում եմ գտնվում: Ապագան կախված կլինի իմ խաղամակարդակից: Կկանգնեմ այն դեպքում, երբ զգամ, որ 100%-ով չեմ տրվում թիմին:

-Հիմա դուք երիտասարդ ֆուտբոլիստների կուռքն եք: Դեռահասության շրջանում դուք ո՞ւմ էիք ցանկանում նմանվել:

-Երբ փոքր էի, ուշադրությամբ հետևում էի Պեպ Գվարդիոլայի ու Միքայել Լաուդրուպի խաղին: Հենց նրանց էի ամենաշատն ուզում նմանվել, դաշտում փորձում էի նմանակել նրանց գործողությունները: Ժամանակ անցավ, ու երեխաներն այսօր ինձ են հետևում: Դա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ ես անում:

Աղբյուրը` AllSport

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 706 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1