23:52 Մեսսիի «ոսկե ոտքը» վաճառվել է 4 մլն եվրոյով (Տեսանյութ) | |
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր ներկայացվել է կատալոնական
«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի, ոսկուց պատրաստված ձախ ոտքը: Ոսկուց պատրաստված Մեսսիի ձախ ոտքը կշռում ավելի քան 25 կգ: Նախնական գինը սահմանվել է 4 մլն եվրո: Այս մասին հայտնում է կատալոնական Sport պարբերականը: Մեսսիի ոտքի արձանը, որը պատրաստված է իրական չափերով և կշռում է 25 կգ, վաճառվում է Harajuku Quest Hall ոսկերչական սրահում: Նրա ներկայացմանը հրավիրվել էր նաև ֆուտբոլիստի եղբայր Ռոդրիգո Մեսսին: «Պարզապես անհավանական է, որ կարելի է պատրաստել Լեոյի ոտքին այդքան նման արձան: Շատ հպարտ եմ, որ նա իմ եղբայրն է: Լեոն չի դադարում զարմացնել մեզ: Նա ֆանտաստիկ մարդ է, ով երջանկություն է պարգևում մեզ», – նշել է Ռոդրիգոն: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 821 | |