Վալդեսը որակազրկման վտանգի տակ է - 2 Մարտի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 2 » Վալդեսը որակազրկման վտանգի տակ է
23:50
Վալդեսը որակազրկման վտանգի տակ է
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը որակազրկման վտանգի տակ է:

«Էլ Կլասսիկոյից» անմիջապես հետո հանդիպման մրցավարը հաշվետվություն է տվել և նշել, որ Վալդեսը նրան վիրավորել է: Նշենք, որ հանդիպման ավարտին Վալդեսը ստացել է կարմիր քարտ և հեռացվել խաղադաշտից վատ պահվածքի համար:

«Վիկտոր Վալդեսը բղավելով մոտեցավ ինձ և ասաց, որ ես վախկոտ եմ և ամոթ չունեմ»,-նշել է Պերես Լասսան:

Այժմ կատալոնական «Բարսելոնան» սպասում է իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանը: Հնարավոր է, որ Վալդեսը կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվի 4-5 խաղով:




Աղբյուրը` Sport.es
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 935 | Ավելացրեց: Մեսսի2013